Թուրքիայում կցուցադրվի Հայոց ցեղասպանությունը ժխտող վավերագրական ֆիլմ
Թուրքիայում շուտով էկրաններին կհայտնվի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության համատեքստում պատրաստված վավերագրական ֆիլմաշար:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ այս մասին հայտնել է «Թուրքական պատմագիտական ընկերության» (TTK) նախագահ Ռեֆիկ Թուրանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան`ապրիլի 24-ին:
Թուրանի փոխանցմամբ` վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի օր ընդունելու որոշման, Իտալիայի և Հոլանդիայի խորհրդարանների ընդունած որոշումները նոր շարժում են:
Թուրանը նշել է, որ Թուրքիան Հայկական հարցի ուղղությամբ կարևոր աշխատանքներ է տարել, պայքար մղել և հավելել, որ այդ համատեքստում թուրքական պատմագիտական ընկերությունը ֆիլմ է պատրաստում` հայկական հարցի վրա «լույս սփռելու» նպատակով: Ֆիլմը բաղկացած է 7 մասից: Թարգմանվելու է 4 լեզուներով. անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն:
Ֆիլմը ցուցադրվելու է թուրքական պետական հեռուստատեսության եթերում և պատմագիտական ընկերության ինտերնետային կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան