Հրայր Թովմասյան սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում
«Ում Ազգային ժողովը կընտրի, ես նրա հետ էլ կաշխատեմ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով ՍԴ դատավորի ընտրության հարցին։
Ինչ վերաբերվում է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանն ու դրա հանձնաժողովում լինելուն՝ Թովմասյանն ասաց. «Կարծում եմ՝ ես չպիտի ընդհանրապես այս պաշտոնում մասնակցեմ սահմանադրական փոփոխությունների։ Հաշվի առնելով, որ նախորդի ակտիվ մասնակիցներից մեկն եմ եղել, չեմ կարող այդ զգացողությունը բացատրել, բայց մի փոքր այլ է, քան թե դու այդ ամբողջին կողքից կարող ես նայել»։
Լրագրողի հարցին, թե սահմանադրական փոփոխությունների անհրաժեշություն տեսնու՞մ է, նա պատասխանեց. «Ես չեմ տեսնում»։