Սիրիայի իշխանությունները Պալմիրայում վերականգնում են ենթակառուցվածքները
Սիրիայի իշխանությունները Պալմիրայում վերականգնում են ենթակառուցվածքները, այդ թվում նաև էլեկտրականությունը, ջուրն ու կոյուղին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է երկրի տուրիզմի նախարար Մուհամեդ Ռամի Ռադվան Մարտինը։
«Օգնություն է եղել ՄԱԿ-ից, այլ կազմակերություններից, բայց եթե խոսենք անկեղծ, այդ ամբողջ օգնությունը բավականին քիչ էր։ Հիմնական ներդրումն արել է սիրիական կառավարությունը։ Մեր ժողովրդի վերականգնման ցանկությունը ուժեղ է»,- ասել է նա։
Որոշակի օգնություն Պալմիրային ցույց են տվել կամավորները։ Վերջերս եվրոպացիների մի խումբ աշխատել է ահաբեկիչների կողմից մեծ վնաս հասցված Բաալ տաճարում։
«Պալմիրայում մենք նախատեսում են բացել հատուկ ձեռնարկությունները, որոնք կարող են աշխատել տուրիստների հետ։ Հիմա Պալմիրայում պետությունը վերականգնում է ողջ ենթակառուցվածքները, և հնագույն հուշարձանների կողքի քաղաքը կվերադառնա նորմալ կյանքի»,- ասել է նախարարը։
2015 թվականի մայիսին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրավել էր Պալմիրան, որի հնագիտական հուշարձանները 1980 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում են։ 2017 թվականին մարտի վերջին քաղաքն ազատագրվել է։ Ահաբեկիչները հասցրել էին ավերել հնագույն շինությունները, տաճար, կամարաշարը, ազգային թանգարանը։ Ներկա պահին վերականգնվում են պատմական հուշարձանները։ Հոմս նահանգի ղեկավարն ասել է, որ Պալմիրան պատրաստ կլինի զբոսաշրջիկների ընդունել 2019 թ. ամռանը։
Հարակից հրապարակումներ`
- Երբ Պալմիրան պատրաստ կլինի ընդունել զբոսաշրջիկներ
- Սիրիայում սկսել են վերականգնել Պալմիրայի հուշարձաններն առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության
- Սիրիական բանակը Դամասկոս-Պալմիրա մայրուղին հսկողության տակ Է վերցրել
- Ռուս-սիրիական «Պալմիրա» ֆիլմը վարձույթում կլինի 2019-ին
- Սիրիայում գնահատել են Պալմիրայի հուշարձաններին հասցված վնասը
- Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Պալմիրայի պատմական հատվածի նկատմամբ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը Պալմիրայում հնագույն թատրոնի ոչնչացումը համարում է ռազմական հանցագործություն
- Սիրիական բանակը սկսել է ականազերծել Պալմիրա քաղաքը
- Սիրիական բանակը և կամավորականները ԻՊ զինյալներին հետ են մղում Պալմիրա քաղաքի կենտրոն
- Սիրիական բանակը ազատագրել է Պալմիրա քաղաքի պատմական հատվածը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին