Երկրի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում է
Երկրի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում է: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ծաղկեպսակներ դրեցին Օսմանյան Թուրքիայի կողից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ։
Ապա գործադիրի ներկայացուցիչները ծաղիկներ զետեղեցին անմար կրակի շուրջ։
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հնչեցրեց Տերունական աղոթք:
Ապա կատարվեց նաև Սրբոց նահատակաց բարեխոսական կարգ։
2015 թվականին Հայոց Եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության նահատակներին։ Նրանք այլևս սրբեր են, որոնք երկնքում բարեխոս են Միածին Որդու առջև մեր ժողովրդի և աշխարհում խաղաղության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին