Այն մարտավարությունը, որը մենք ունենք և տարիներ շարունակ ունեցել ենք, խոսուն է. Ալեն Սիմոնյան
«Ճիշտ մարտավարությունը Հայաստանի հզորացումն է»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը։
«Այն մարտավարությունը, որը մենք ունենք և տարիներ շարունակ ունեցել ենք, խոսուն է, և դուք տեսնում եք, որ ամեն տարի մի նոր գործընկեր երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա։
Հարցին, թե ֆուտբոլային դիվանագիտությունն ինչու տապալվեց, նա պատասխանեց. «Ի սկզբանե ես չէի կարծում, նույնիսկ այն ժամանակ, որ հնարավոր է Թուրքիայի հետ այդ ճանապարհով որևիցե հաջողության հասնել, հաշվի առնելով, որ որևիցե դիվանագիտություն սկսելու համար Թուրքիան բազմիցս տարբեր հնարավորություններ է ունեցել։ Ըստ իս՝ դա ի սկզբանե տապալման էր դատապարտված»։