«Ժամանակ». Փաշինյան-Ծառուկյան հակասություններն ավելի են խորանում
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո նրանց հարաբերությունները ոչ միայն չեն կարգավորվել, այլ հակասությունները ավելի են խորանում:
Իշխանությունը կարծես թե գնում է Ծառուկյանի սեփականության հիմքերը քննելու ճանապարհով, և Ծառուկյանը մտավախություն ունի, որ Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթացը կարող է սկսվել հենց իրենից: Իշխանությունը կարող է ունեզրկման սպառնալիքով ստիպել, որ Ծառուկյանը չփորձի հարել իշխանության քաղաքական ընդդիմախոսների ճամբարին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում