Էրդողանը ցավակցել է 1915 թվականին զոհված հայերի ժառանգներին
Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ու 1915 թվականին զոհված հայերի ժառանգներին։ Գրում է «Վեստի.ռու»-ն։
«Հարգում եմ առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանահպատակ հայերի հիշատակը և անկեղծորեն ցավակցում նրանց թոռներին»,- ասված է Թուրքիայի նախագահի խոսքում։
Էրդողանի խոսքով՝ ինչպես բոլոր կայսրությունների կործանման շրջանում է լինում, այնպես էլ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին երկրի սահմաններում և հարևան տարածաշրջաններում լուրջ ճգնաժամներ են եղել։
Էրդողանը տեղի ունեցածի մեղքը բարդել է համաճարակների, համատարած գաղթերի, պետական իշխանության թուլացման հետևանքով ակտիվացած զինված հրոսակախմբերի վրա։
Թուրքիայի նախագահը միաժամանակ նշել է այն մեծ ավանդը, որ ունեցել է հայկական համայնքը երկրի զարգացման գործում։
«Թուրքիայի իշխանությունները հատուկ նշանակություն են տալիս հայ համայնքի անվտանգությանն ու բարեկեցությանը։ Էթնիկ հայերին Թուրքիայի քաղաքացիներից զտելու ցանկացած փորձ վճռականորեն կկանխվի»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Կարո Փայլանը ցանկանում է ցեղասպանության հարցը ներառել Թուրքիայի խորհրդարանի օրակարգ
- Ստամբուլում հայկական եկեղեցու վրա ատելություն պարունակող բովանդակությամբ գրառումներն են արել
- Հայկական գերեզմանոցի վրա զուգարան կառուցած թուրք քաղաքապետ. «Պետք է ուշադրություն դարձնենք ծպտյալ հայերին»
- Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողները ազատ են արձակվել. ՀԺ
- Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հրանտ Դինքի ու Գարո Փայլանի մասին
- Արամ Աթեշյան. «Թուրքիայում ապրում է 100 հազար ծպտյալ հայ»