ԱՄՆ դեսպան․ ԱՄՆ-ը չի հերքում պատմական իրողությունը, որը 20-րդ տարի ամենադաժան զանգվածային կոտորածն էր
«Այսօր մենք հիշատակի տուրք ենք մատուցում։ ԱՄՆ-ը չի հերքում պատմական իրողությունը և իրողությունն այն է, որ ինչ տեղի ունեցավ 1915թ․-ին, 20-րդ դարի ամենադաժան, ամենավայրագ զանգվածային կոտորածն էր։ Մեզ ոգևորում է հայ ժողովրդի տոկունությունը և, կարծում եմ, այս օրը նաև այդ մասին է»,-այսօր Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Լի Թրեյսին։
Նշենք, որ 2019թ. փետրվարի 19-ին Լին Թրեյսին երդմամբ ստանձնեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպաններից Ջոն Էվանսը հայտարարեց, որ 1915թ․-ին հայերի նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն էր։