
Պետք է շարունակենք մեր աշխատանքը. Ֆրանսիահայ Դանիել Քյուրքչյան
Ֆրանսիահայ Դանիել Քյուրքչյանը գրեթե ամեն տարի Փարիզից գալիս է Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Լրագրողների հարցին, թե ի՞նչն է կարևոր, որ աշխարհը ճանաչի հայոց ցեղասպանությունը, նա պատասխանեց. «Պետք է շարունակենք մեր աշխատանքը․ ամբողջ աշխարհը պետք է իմանա, լսի և մի օր էլ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ պայմաններ պետք է լինեն Հայաստանում, որ դրսում ապրող հայերը վերադառնան Հայաստան, Քյուրքչյանն ասաց, որ եթե վարչապետը հաջողի իր քաղաքականությունը, երիտասարդները կմտածեն վերադարձի մասին։