Էրդողան. «Հե՜յ Հայաստան, բացի ՛ր արխիվներդ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր ելույթ է ունեցել «Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների վրա ազդեցության վերաբերյալ գիտաժողովում», որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, Էրդողանը նշել է, որ նրանք, ովքեր Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության դասեր են տալիս, արյունոտ անցյալ ունեն»: Նրա պնդմամբ՝ վերջին դարերում մարդկության դեմ իրականացված մեծ ջարդերի պատասխանատուները նրանք են, ովքեր այսօր մարդու իրավունքների և ազատությունների առաքյալի դիմակ են հագել:
Այս համատեքստում նա մասնավորապես ասել է. «Խաչակրաց արշավանքների ժամանակ 4 միլիոն մարդու սպանության պատասխանատուն ո՛չ թուրքերն են, ո՛չ էլ մուսուլմանները: Նրանք, ովքեր խոսում են ցեղասպանությունից, մոռանում են Եվրոպայում հրեաների որսի մասին: Մենք չենք մոռացել և չենք մոռանալու, թե ինչպես էին թյուրք մեսխեթցիներին գնացքներով մահվան ուղարկում: Մենք այժմ էլ լսում ենք Լիբիայի և Ալժիրի անապատներում մահմեդականների ճիչերը: Ֆրանսիայի նախագահին ասել եմ. «Այս հարցերում դեռ նորեկ ես, գիտեմ Ալժիրում, Ռուանդայում ձեր իրականացրած կոտորածների մասին»: Հայտնի է, թե 25 տարի առաջ Ռուանդայում 800 հազ մարդու ովքեր են սպանել և դրա մեղավորները ֆրանսիացիներն են: Եկել, մեզ են դասեր տալիս»:
Նախագահ Էրդողանը կրկին անդրադառնալով արխիվներրի բացման թեմային, ասել է։
«Մենք բացել ենք մեր արխիվները: Հե՜յ Հայսատան, դու էլ ունես, դուք էլ բացեք, եթե երրորդ երկրներում կա, նրանք էլ թող բացեն: Թող պատմաբանները գան, աշխատեն: Դրանից հետո մենք որպես քաղաքական գործիչներ կխոսենք: Իրականությունը գտնել ցանկացող բոլորի համար մեր արխիվների դռները մինչև վերջ բաց են: Հայկական հարցը շոշափող ոչ մի խումբ կամ պետություն իր պնդումները արխիվներով չեն կարողացել հաստատել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան