ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ, այս անգամ ևս օգտագործելով «Մեծ Եղեռն» բառակապակցությունը։
«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը և հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենադաժան զանգվածային կոտորածներից մեկի ժամանակ: Սկսած 1915 թ.-ից, Օսմանյան կայսրության վերջին տարիներին, 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահացան: Այս հիշատակի օրը մենք նորից միանում ենք Ամերիկայում և ամբողջ աշխարհում հայ համայնքին՝ սգալով բազմաթիվ կորցրած կյանքերի համար:
Այս օրը մենք նաև պատվում ու ճանաչում ենք նրանց, ովքեր փորձել են վերջ դնել բռնությունը, ինչպես նաև նրանց, ովքեր ձգտել են ապահովել, որ այսպիսի վայրագությունները չկրկնվեն, ինչպիսին է իրավապաշտպան, իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Մենք հիշում ենք այն մեծահոգի ամերիկացիների ներդրած ջանքերը, որոնք օգնել են փրկել կյանքեր ու վերակառուցել հայ համայնքները: Հարգանքի տուրք մատուցելով բոլոր նրանց, ովքեր տառապել են, մենք նաև ոգեշնչվում ենք հայ ժողովրդի քաջությամբ ու տոկունությամբ, որոնք հսկայական դժբախտության դիմաց, ամբողջ աշխարհում, այդ թվում Միացյալ Նահանգներում, կառուցել կենսունակ համայնքներ:
Մենք խոստանում ենք սովորել անցյալի ողբերգություններից, որպեսզի չկրկնենք դրանք: Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ճանաչելու և հաշվի առնելու իրենց ցավոտ պատմությունը: Եվ մենք կանգնած ենք հայ ժողովրդի հետ` հիշատակելու Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերն ու վերահաստատելու մեր հանձնառությունն ավելի խաղաղ աշխարհին»,-ասվում է ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որ ընդունել ու դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը
- Ֆրանսիական մամուլը՝ առաջին անգամ Ֆրանսիայում պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը հիշատակելու մասին
- Փաշինյան. Հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում
- Foreign Policy. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումն ամոթալի է ու անբարոյական
- Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան