Հռոմում 10 տարի տևած վերականգնումից հետո բացվել է Ներոնի պալատը
Հռոմում 10 տարի տևած վերականգնման աշխատանքներից հետո հանրության առջև իր դռներն է բացել Ներոնի պալատը՝ «Ոսկե տունը»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Վերականգնումից հետո այցելուները կարող են տեսնել ոչ միայն թանգարանը, այլև ցուցահանդեսային դահլիճներն ու պալատի ստորգետնյա տարածքը:
Մասնագետները վերականգնել են մարմարե ձևավորումն ու խճանկարը, ինչպես նաև փոխել են լուսավորությունն՝ այն ավելի նմանեցնելով բնօրինակին:
Ներոնի «Ոսկե տունը» կառուցվել է 64 թվականի մեծ հրդեհից հետո: Դա միապետի՝ ամենամեծ մակերեսն ունեցող քաղաքային նստավայրն է, որ երբևէ գոյություն է ունեցել Եվրոպայում, մակերեսով զիջում է միայն Պեկինում գտնվող Արգելված քաղաքին: 68 թվականին Ներոնի մահից հետո կիսակառույց պալատը լքվել է, Տիտոսի օրոք հրդեհվել է, նրա տարածքը հանրության առջև նորից բացվել և վերակառուցվել է հասարակական կառույցներով (Կոլիզեյ, Տրայանի բաղնիքներ, Տիտոսի հաղթակամար, Մաքսենտիոսի բազիլիկա և այլն:)
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան