Շառլ Ազնավուրը միշտ երազում էր խաղաղության մասին. Նիկոլյա Ազնավուր
«Այսօր ունեցա այն նույն զգացողությունը, ինչ միշտ զգացել եմ՝ լինելով հորս կողքին։ Այն զգացողությունն ունեմ, որ նա մեզ հետ է»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլյա Ազնավուրը։
Նրա խոսքով, իր հոր ցանկությունը կլիներ, որ ինքն այստեղ լիներ ողջ ընտանիքի անունից։
Նիկոլյա Ազնավուրն ասաց, որ կշարունակի բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես իր հայրն էր անում։
«Բայց ուզում եմ ասել, որ նա երբեք ատելություն չի ունեցել մյուս ազգի նկատմամբ։ Նա միշտ երազում էր խաղաղության մասին, երազում էր, որ լինելու է երջանիկ երիտասարդություն, որն ապրելու է խաղաղությամբ, առանց ատելությամբ»,- ասաց Ն. Ազնավուրը։
Հարակից հրապարակումներ`
- Այն մարտավարությունը, որը մենք ունենք և տարիներ շարունակ ունեցել ենք, խոսուն է. Ալեն Սիմոնյան
- Երկրի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան