Շրի Լանկայի պաշտպանության նախարարը մանրամասներ է հրապարակել ահաբեկիչների մասին
Շրի Լանկայի պաշտպանության նախարար Ռուվան Վիջեվարդեն մանրամասներ է հրապարակել է 359 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչությունների հեղինակների վերաբերյալ։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ահաբեկիչներն ապահովված ընտանիքներից են, ֆիանսապես անկախ են, ունեն լավ կրթություն։ Նրանցից մեկը կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում, ասպիրանտուրան շարունակել է Ավստալիայում։
«Ընդհանուր առմամբ եղել է 9 ահաբեկիչ։ Նրանցից ութի ինքնությունը պարզվել է։ Ահաբեկիչների թվում կին կա։ Նա ինքնասպանություն է կատարել այն պահին, երբ ոստիկանությունը խուզարկություն կատարելու նպատակով այցելել է նրա գտնվելու վայրը»,-ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Շրի Լանկայում իրար հաջորդած պայթյունների հետևանքով ձերբակալվել է 60 մարդ, նրանցից 32-ը դեռ անազատության մեջ են։ Ինչպես նշել են իշխանությունները, նոր ձերբակալություններ դեռ կլինեն։
Հարակից հրապարակումներ`
- Իսլամական պետությունը ստանձնել է Շրի Լանկայի ահաբեկչությունների պատասխանատվությունը
- Շրի Լանկայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 310-ի
- Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան
- Դեսպանատուն. Շրի Լանկայում տուժած հայեր կամ հայաստանցիներ չկան
- Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան