Ջահերով երթ՝ Ախալցխայում և Ախալքալաքում
Ապրիլի 23-ին Ախալցխայում տեղի է ունեցել ավանդական դարձած ջահերով երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթը ավանդության համաձայն կազմակերպվել էր Զորի Զորյան երիտասարդական միության կողմից։
akhaltskha.net-ի հաղորդմամբ, երթին միացել էին Ախալցխայի շրջանի գյուղերի երիտասարդները։ Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրացել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող:
Ախալքալաքում նույնպես տեղի է ունեցել ջահերով երթ: Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանի հաղորդմամբ, երթն առաջնորդում էր առաջնորդական փոխանորդության հոգևորականաց դասը: Սկիզբը ազդարարվել է Տերունական աղոթքով: Մասնակիցները ջահերով առաջին զինվորական ավանից շարժվել են Ախալքալաքի բերդի տարածք, ապա բարձրացել դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ նրանց դիմավորել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը։ Եղեկեցում տեղի է ունեցել Սրբոց նահատակաց նվիրված բարեխոսական աղոթք:
Քանի որ Սրբադասումից հետո Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը այլևս սգո օր չէ, ուստի այսօր տեղի կունենա Սուրբ և Անմահ Պատարագ հոգեհանգստյան արարողության փոխարեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին