Ֆրանսիայի առաջին տիկինը դասավանդելու է առանց ատեստատ մեծահասակներին
Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջետ Մակրոնը պատրաստվում է երկրի տարածքում բացել երկու ուսումնական հաստատություն, որտեղ կսովորեն ատեստատ չստացած մեծահասակները։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Le Point-ին, գրում է, որ «Մասնագիտական ուղղորդման ինստիտուտներ, որոնք օգնելու են աշխատանքի տեղավորմանը» բացվելու են Վալենսիայում և Կլիշի-սու-Բուայում։
Բրիջիտ Մակրոնը ղեկավարում է մանկավարժական հանձնաժողովը։ Ֆրանսիայի նախագահի կինը պատրաստվում է դասավանդել ֆրանսերեն, քանի որ նա ունի համապատասխան կրթություն և մանկավարժական փորձ։