Դավիթ Սանասարյան. Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել
Մեղադրյալի կարգավիճակ ունեցող Դավիթ Սանասարյանն անդրադրձել է նույն կարգավիճակում գտնվող Միհրան Պողոսյանի կողմից՝ քաղաքական ապաստան խնդրելուն։
«Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում։
Սպայական լուրջ մշակույթ ունեցող երկրներում պատիվ ունեցող գեներալը կտտանքների ենթարկվելու գնով էլ ապաստան չի խնդրում այլ երկրից, հանձնվում է իր երկրին, որ ուսադիրների ինստիտուտի պատն անսասան մնա։
Չնայած պատիվն իրենց համար խորթ հասկացողություն է»,-գրել է Սանասարյանը։
Հիշեցնենք, որ արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից։ Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Միխայիլ Յամչիտսկին, ով այդ երկրի փաստաբանների պալատի նախագահն է։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել
- Սանասարյան. Ես իմ բոլոր ընկերներին ճանաչում եմ
- Դավիթ Սանասարյանի կնոջը համբերություն եմ մաղթում. Ալեն Սիմոնյան
- Դավիթ Սանասարյան. Հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ
- Դավիթ Սանասարյանի կինը պաշտոնատար անձանց մեղադրում է անմեղության կանխավարկածը խախտելու համար
- Սանասարյանն իմ ընկերն է, բայց նոր Հայաստանում դա ազդեցություն չի կարող ունենալ. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին