
Մակրոնը՝ Ցեղասպանության հիշատակման մասին. Մարդ էակը ընդունակ է վատագույնին, երբ մոռանում է, թե ինչն է իրեն կապում իր մերձավորի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հիշատակման վերաբերյալ գրառում է կատարել թվիթերում։
«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք պաշտոնապես հիշատակում ենք Հայոց ցեղասպանությունը՝ հիշելու համար, որ մարդ էակը ընդունակ է վատագույնին, երբ մոռանում է, թե ինչն է իրեն կապում իր մերձավորի հետ և հետևողական լինելու համար, որ պատմությունը չկրկնի իր սխալները»,-գրել է Մակրոնը։
Նշենք, որ Մակրոնը ապրիլի 10-ին որոշում ստորագրեց, որով ապրիլի 24-ը ներառվեց Ֆրանսիայի օրացույցում՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի վարչապետը կներկայացնի Ֆրանսիան՝ ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատական միջոցառմանը
- Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելու հրամանը