«Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի». ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի խախտումներ է արձանագրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը, որում ՄԻԵԴ-ը միաձայն արձանագրել է, որ եղել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 11-ի (հավաքների ազատություն), հոդված 13-ի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումներ։
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ազատության և անվտանգության իրավունք) և 4-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի հիմքով բողոքները (շարժման ազատություն) մերժվել է։
Նշվում է, որ գործը վերաբերում է 1991-ից 1998թթ․-ներին Հայաստանի նախկին նախագահի բողոքին՝ 2008թ․-ի ցույցերի ցրումից հետո հավաքների իր ազատության միջամտությանը, պաշտպանության արդյունավետ միջոցի պակասին և տնային կալանքի տակ նրան դնելուն։
ՄԻԵԴ-ը մասնավորապես գտել է, որ ՀՀ կառավարությունը, պահանջելով ներքին միջոցների սպառում, չի ապահովել ներքին իրավական համակարգում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը։ Այն նաև գտել է, որ հավաքի ցրումը հիմնավորված չի եղել։
Տեր-Պետրոսյանի «տնային կալանքի» հետ կապված նշվում է, որ դատարանը չի կարող եզրակացություն անել՝ Տեր-Պետրոսյանը զրկվել է իր ազատությունից կամ ունեցել է ազատ տեղաշարժի իր ազատությունը։
Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված արդարացի փոխհատուցում չի տրվել, քանի որ դիմումատուն չի կարողացել ամբողջությամբ ներկայացնել արդարացի բավարարման պահանջ։