Պատանի և երիտասարդ ձյուդոիստները հավաք են անցկացնում Սոչիում
Ձյուդոյի երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում ՌԴ Սոչի քաղաքում՝ հավաքականների ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի և մարզիչ Գոռ Հարությունյանի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Երկու հավաքականների համար էլ այս հավաքը նախապատրաստական է. պատանիների հավաքականը կմեկնի Ռումինիա՝ Քլուջ Նապոկա քաղաքում կայանալիք ԵՎրոպայի գավաթի մրցաշարին և միջազգային ուսումնամարզական հավաքին, իսկ երիտասարդները կմասնակցեն Լիտվայի Կաունաս քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին