Սու-30ՍՄ կործանիչները Հայաստան կհասնեն հաջորդ տարվա սկզբին
Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի առաջին Սու-30ՍՄ կործանիչները 2020 թվականի սկզբին։ Գումարի առաջին տրանշն արդեն փոխանցվել է։
Ինչպես գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, Մոսկվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ այս օդանավների գնման հետագա պլան կա։
«Առաջին փուլում կլինի 4 ինքնաթիռ։ Մատակարարումը նախատեսված է այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ։ Հետագայում էլ աշխատելու ենք այս ուղղությամբ»,-ասել է նա։
Տոնոյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը նախատեսում է հետագայում էլ գնել ռուսական սպառազինություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան