Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում՝ կենդանի դոնորից ռեցիպիենտին։ Այն իրականացվել է 56 տարեկան կնոջ, ում համար դոնոր է հանդիսացել նրա 20-ամյա դուստրը:
Վիրահատությունը կատարվել է ապրիլի 24-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ Մոսկվայի Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի մասնագետների աջակցությամբ։
Առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանը գործադիրի այսօրվա նիստում հայտնեց, որ այդ ուղղությունը զարգացնելու են։ Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի պետական բյուջեով գումար հատկացնել լյարդի, երիկամի փոխպատվաստման համար։
Ըստ նախարարի՝ լյարդի փոխպատվաստումը մոտ 100 հազար դոլար է։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան