«Հրապարակ». Նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր և, հետևաբար՝ տնօրեն դառնալու իրավունք
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրությունը չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին լրացել է նախկին տնօրեն Հասմիկ Բադալյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը, և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին՝ մանկավարժականի դասախոս Լուսինե Բաբայանին, նշանակել էր ժամանակավոր պաշտոնակատար ու անմիջապես էլ դպրոցում աուդիտ սկսել, որ կանխի նախկին տնօրենի առաջադրման հավակնությունները, և տնօրեն դառնա իր հովանավորյալ Լուսինե Բաբայանը։
Սակայն բանն այն է, որ նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր և, հետևաբար՝ տնօրեն դառնալու իրավունք, ինչի պատճառով էլ, փաստորեն, մրցույթը չի կայացել և կձգվի այնքան ժամանակ, մինչև տնօրենի «տեղապահը» չստանա հավաստագիր։ Իսկ աուդիտը, փաստորեն, տվել է իր արդյունքը, և նախկին տնօրենը չի առաջադրվել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: