Մեր աշխատանքը կատարելու ենք պատշաճ ձևով՝ անկախ նրանից ով դրան կմասնակցի. Բաբկեն Թունյան
«Կուզեն կմասնակցեն, կուզեն չեն մասնակցի, մենք մեր աշխատանքն անելու ենք ու աշխատելու ենք ոչ միայն պատգամավորների հետ, այլ աշխատելու ենք շահագրգիռ բոլոր կողմերի ու մասնագետների հետ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատանքներին ԲՀԿ-ի չմասնակցելուն։
Թունյանի խոսքով՝ իրենց համար այս պահին ցանկալի կլիներ, որ նրանք էլ ներգրավվեին բայց դա իրենց աշխատանքին որևէ կերպ չի խոչընդոտում. «Այսինքն մենք մեր աշխատանքը կատարելու ենք պատշաճ ձևով՝ անկախ նրանից ով դրան կմասնակցի, ով չէ։ Իսկ ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա ոչ միայն այս հարցում, ոչ միայն այս, այլ ցանկացած հարցում մենք մեր քայլերի պատասխանատվութունը պատրաստակամորեն կրում ենք»։
Նա նշեց, որ այն ամենը, ինչ հիմա իրենք անում են, կոչվում է հետևանքները դիտարկելու աշխատանք. «Մենք հիմա հետևանքներն են դիտարկում ու ուզում ենք հասկանալ, ինչ ունենք ու ինչ կարող է կատարվել։ Այս պահին որևէ որոշում ուժի մեջ մտած չէ»։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ական պատգամավորները բոյկոտեցին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
- Գևորգյան. «Արարատցեմենտ»-ում աուդիտ անցկացնելու առաջարկին պատասխանում են անձնական վիրավորանքներով
- Ցեմենտի գնի թանկացման հնարավոր ռիսկերը և օրենսդրական բացերը
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի վերաբերյալ նախագիծը
- Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով է ձեռք բերվել ցեմենտի գործարանը, նվեր կտամ հայտարարողին. Ծառուկյան
- Կարևոր է, որ իրանական ցեմենտը շարունակվի ներմուծվել․ Հայկ Սարգսյան
- Ցեմենտի ներմուծման համար առաջարկվում է պետտուրք սահմանել՝ տեղական արտադրողներին պաշտպանելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան