Ջեմ Օզդեմիր. Ցեղասպանության թեման պետք է ներառվի դասագրքերում
Թուրքական արմատներով գերմանացի քաղաքական գործիչ, «Կանաչների կուսակցության» համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ։
«Այսօր մենք հիշատակում ենք հայերի ու մյուս քրիստոնեաների ցեղասպանության 104-րդ տարելիցը։ Երբեք թույլ չտանք մոռանալ այս ահավոր ողբերգությունն ու Գերմանիայի մասնակցությունը։ Ժամանակն է, որ այս թեման ներառվի դասագրքերում, ինչպես նաև հերերոների և հոտենտոտների ցեղասպանությունը»,-գրել է Օզդեմիրը։
Պատգամավորը հիշեցրել է նաև, որ 2016թ.-ին Գերմանիայի բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևին կողմ քվեարկած Օզդեմիրը մտադիր է մասնակցել Էրդողանի հետ ընդունելությանը
- Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի դեմ ցույցերը կազմակերպել է Էրդողանի մտերիմներից մեկը. Deutsche Welle