ԵԽ-ն ու ԵՄ-ն 2,3 մլն եվրո կհատկացնեն՝ «Համագործակցություն հանուն լավ կառավարման» ծրագրի համար
Այսօր Եվրոպայի խորհրդի ու Եվրամիության անդամները ներկայացրեցին «Համագործակցություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը, որն իրականացվելու է 2019-2021թթ.-ներին Արևելյան գործընկերության երկրներում, այդ թվում նաև Հայաստանում՝ առանձին հատուկ ծրագրերով։
Հայաստանում իրականացվող երկու ծրագրերն ուղղված կլինեն կոռուպցիայի դեմ պայքարի ու կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև արդարադատության բարեփոխումներին: Ծրագրերը ֆինանսավորվելու են Եվրամիության և Եվրոպայի խորհրդի կողմից և կիրականացվեն Եվրոպայի խորհրդի կողմից: Այս նախագծերի ընդհանուր բյուջեն կազմում է 2,3 մլն եվրո:
Բացի այս առանձնացված ծրագրերից, Հայաստանը կմասնակցի նաև Արևելյան գործընկերության 4 տարածաշրջանային նախաձեռնություններին:
Ծրագրի ներկայացումն իրականացրեցին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության ղեկավար Միխայիլ Լոբովը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում Եվրոպական միության Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։
Ինչպես Panorama․am-ին ասաց, որ Վիգեն Քոչարյանը, առաջին փուլը սկսվել էր տարիներ առաջ, որի շրջանակներում արդյունավետ համագործակցություն է տեղի ունեցել Եվրոպական գործընկերների հետ։
«Ունեցել ենք մի շարք ձեռքբերումներ, թերևս պարզ է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, արդարադատության ոլորտում դեռևս շատ մեծ աշխատանքներ կա կատարելու։ Այս ծրագրի երկրորդ փուլը հենց նախատեսում է ԵՄ-ի, ԵԽ-ի հետ մեր համագործակցության էլ ավելի խորացումը՝ մեր առջև կանգնած խնդիրների արդյունավետ լուծման համար։ Խոսքը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես քրեակատարողական հիմնարկների իրավիճակի բարելավմանը, դատաիրավական բարեփումներ, մի ոլորտ, որտեղ մենք շատ անելիքներ ունենք և ներկայումս աշխատում ենք բովանդակային ու համակարգված մի ծրագրի մշակման վրա։ Կարևոր ոլորտ է նաև կոռուպցիայի դեմ պայքարը։ Այստեղ բավական կարևոր ինստիտուցիոնալ բարեփոպումներ պետք է լինեն։ Այս բոլորի ընթացքում նաև տեղին կլինի մեր մեր եվրոպական գործընկերների աջակցությունը, որը հիմնականում կրելու է փորձագիտական բնույթ»,-ասաց Վիգեն Քոչարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին