Grenke Сhess Сlassic․ Լևոն Արոնյանը և Մաքսիմ Վաշյե-Լագրավը չպարզեցին հաղթողին
Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարի 5-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով միավորը կիսել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Պարտիան ավարտվել է 25-րդ քայլում։ Խաղաղ արդյունք է գրանցվել նաև Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) և Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) պարտիաներում, իսկ գերմանական դիմակայությունում Վինսենտ Կեյմերը հաղթել է Գեորգ Մեյերին։
Նախորդ 4 տուրերում Լևոն Արոնյանը խաղաղ դաշն էր կնքել Արկադի Նայդիչի, Գեորգ Մեյերի և Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ, ինչպես նաև հաղթել էր Պյոտր Սվիդլերին:
Արոնյանը հավաքել է 3 միավոր և կես միավոր է հետ առաջատարներ Մագնուս Կարլսենից ու Վիշվանաթան Անանդից։
Ապրիլի 25-ին մրցաշարում հանգստյան օր է։ Ապրիլի 26-ին անցկացվելիք 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով կմրցի 14-ամյա Վինսենտ Կեյմերի հետ։
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին: