Պաշտոնական․ Յուրի Տարխանովը գլխավորել է Փյունիկ-2-ը
«Փյունիկ-2»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Յուրի Տարխանովը: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա ռուս մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Եկատերինբուրգի «Ուրալի» մինչև 21 տարեկանների թիմը:
Նշենք, որ «Փյունիկ-2»-ը 25 խաղում վաստակած 29 միավորով Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ Յուրի Տարխանովի հայրը՝ Ալեքսանդր Տարխանովը, վերջերս է նշանակվել «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա