Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2020 թվականի նախագահական ընտրություններին։
«Այս ազգի հիմնական արժեքները... Մեր դիրքն աշխարհում... Մեր ժողովրդավարությունը... Այն ամենը, ինչ Ամերիկան դարձրել է Ամերիկա, դրված է խաղասեղանին։ Հենց դրա համար այսօր հայտարարում եմ իմ թեկնածությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրելու մասին»,- գրել է նա Թվիթերում։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, իր առաջին հանրահավաքը նա անցկացնելու է ապրիլի 29-ին Փիտտսբուրգում (Փենսիլվանիա նահանգ)։
Բայդենը 20-րդ քաղաքական գործիչն է, որը հայտարարել է Դեմոկրատական կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին։
ԱՄՆ-ում 59-րդ նախագահի ընտրությունը կայանալու է 2020 թվականի նոյեմբերի 3-ին։
Հարակից հրապարակումներ`
- ԶԼՄ-ներն իմացել են Բայդենի մտադրության մասին
- Արմեն Սարգսյանի՝ Ջո Բայդենին ուղղած հարցը ֆիքսել են լրատվամիջոցները
- Բայդենը հայտնել է, թե երբ որոշում կընդունի մասնակցելու նախագահական ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին