Փաշինյան. Ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի հայտարարությանն ու այն անվանել Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ և «ազգի սպանդի արդարացում»:
Փաշինյանը թվիթերում գրել է. «Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը, որը դատապարտվեց զանգվածային սպանդի ու մահվան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը, 1,5 միլիոն մարդ սպանելն ու դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլև՝ մի ողջ ազգի սպանդի արդարացում»։
Այնուհետ վարչապետը գրել է , որ «Ամենից առաջ` ապրիլի 24-ին նման հայտարարությունը հայ ժողովրդի ու ողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք՝ անձամբ Էրդողանի կողմից: Աշխարհը չպետք է լռի»: