«Ժողովուրդ». Իրադարձություններից 104 տարի հետո, իրավաբանորեն կարելի է դիմել ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Կենտրոն հեռուստաընկերության հյուրն է եղել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը հաղորդման ժամանակ բավականին ուշագրավ հայտարարություն է արել: Նա հայտնել է՝ քանի որ այլևս պետական պաշտոն չի զբաղեցնում, որոշել է զբաղվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով տուժած քաղաքացիների իրավահաջորդների ոտնահարված իրավունքների վերկանգման հարցով:
Մասնավորապես Գևորգ Կոստանյանը ներկայացրել է, որ պատրաստվում է անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով տուժած քաղաքացիների իրավահաջորդներին, հայցեր նախապատրաստել և դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որպեսզի իրավական ճանապարհով հնարավոր լինի վերականգնել տուժած քաղաքացիների իրավահաջորդների ոտնահարված իրավուքները:
Այս հնարավորությունը տրվեց Հայաստանին «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործից հետո և հիմա՝ իրադարձություններից 104 տարի հետո, իրավաբանորեն կարելի է դիմել ՄԻԵԴ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: