Քաղաքական 10:04 25/04/2019 Հայաստան

Խախտելով գրված ու չգրված օրենքները

Հեղինակ` Լիա Իվանյան, հրապարակախոս

Վերջին մեկ տարվա ընթացքում անպակաս են արտառոց իրադարձությունները մեր կյանքում: Ընդ որում, երբեմն դրանք այն աստիճան անհամատեղելի են հայկական մտածելակերպին, որ սկսում ես մտածել՝ գուցե  իրո՞ք նոր տեսակի Հայաստանում ենք հայտնվել:  

2017-ին մեկն ու մեկի մտքով կանցնե՞ր կանգնել ոստիկանի դիմաց  և անվախ հայտարարել՝ ՛՛հա՛, ես օգտագործում եմ մարիխուանա՛՛:  Աբսո՛ւրդ: Իսկ ոստիկանը ոչ թե ձերբակալում է նրան և առգրավում ՛՛կանեփանման զանգվածը՛՛, այլ համբերատար բացատրում է, որ չի՛ կարելի երեխաների ներկայությամբ թմրամոլություն քարոզել:

Օրը ցերեկով պլանքյաշություն  են քարոզում մի երկրի մայրաքաղաքի կենտրոնում, որտեղ թմրամոլությունը քրեականացված է: Ո՞ւր են նայում իշխանությունները:  Կառավարիչներն անողոք պայքար  են մղում ծխելու դեմ՝    իբր մտահոգված մարդկանց առողջությամբ, բայց միևնույն ժամանակ աչք են փակում շատ ավելի վնասակար երևույթի՝ մարդու ուղեղը հալեցնող  թմրամոլության վրա:

Չգիտե՞ն, որ թմրանյութերն առաջացնում են  հոգեբանական և ֆիզիկական կախվածություն,  իսկ  ժամանակի ընթացքում իբր անվնաս  մարիխուանայից (ժողովրդական լեզվով՝ պլան, անաշա, հաշիշ) անցնելով ավելի ծանր թմրամիջոցների՝ աստիճանաբար  անասուն են դառնում:

Կանխատեսելի հարցին՝  ՛՛ Հիմա թմրամոլը մարդ ա, թե՞ մարդ չի, ՛՛ (ինչպես որ ԱԺ ամբիոնին մոտեցած տրանսգենդերի առիթով հարցրեցին վերին իշխանությունները), ասենք, որ իրենց ապականությունն իրենց անձնական գործն է; մարդ են, եթե իրենց ախտերը չեն հանրայնացնում  և չեն    քարոզում հատկապես անչափահասների շրջանում: Բացառությամբ մի քանի երկրների, սա ամենից դատապարտելի հանցագործություններից է ողջ աշխարհում: Ապրիլի 21-ին Ազատության հրապարակում մարիխուանայի քարոզին իշխանությունների լուռ թողտվությունը՝ իբր  մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքի չճշնելու պարտավորությամբ, կասկածներ են  ներշնչում, որ ԼԳՏԲ համայնքի նմանությամբ՝ թմրամոլներին ևս հատուցելու պարտքեր  ունեն թավշյահեղափոխականները: Բայց Հայաստանի սթափ քաղաքացիներն էլ իրենց պարտքն ունեն՝  թույլ չտալ հասարակության այլասերումը, ինչը  դատելով  իշխանությունների քայլերից՝ օրակարգում է:
 
Բացի ազգային արժեքների դեմ մեղանչումներից, այս տարվա ընթացքում բազմիցս ականատես եղանք նաև ՀՀ Սահմանադրության դեմ ոտնձգություներին՝ սկսած մեկ տարի առաջ այս օրերին պետական պահպանության ենթակա Ռադիոտուն դռները ջարդելով ներխուժելուց: Այս և նման բազմաթիվ իրավախախտումները վաղ թե ուշ իրենց գնահատականը կստանան այնպես,  ինչպես 2019-ի ապրիլի 19-ին Սահմանադրական դատարանը  Սահմանադրությանը համապատասխան  ճանաչեց  2018-ի հոկտեմբերի 2-ին ԱԺ ընդունած օրենքը, ըստ որի  եթե Ազգային ժողովի նիստի անցկացման համար խոչընդոտ կա, նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած: Փաշինյանի կարծիքով  այդ ՛՛հակահեղափոխական՛՛օրենքով  խորհրդարանի Հանրապետական մեծամասնությունը տորպեդահարելու  էր  վարչապետի հրաժարականից հետո արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը: Սա այն օրինագիծն է, որի ընդունումը թույլ չտալու  համար էքսպրոմտով  ՛՛դըմփ-դըմփ-հու՛՛-ի մաստեր-կլաս ցույց տվեցին քայլածները, բացվեցին Ազգային Ժողովի դռները, նախարարներ ազատվեցին աշխատանքից հենց փողոցում: Ի թիվս այս հակաօրինական  արարքների, հոկտեմբերի 2-ին Փաշինյանը կոպտորեն խախտեց իշխանությունների տարանջատման սահմանադրական  կարևորագույն սկզբունքը՝ գործադիրը ուժի ցուցադրմամբ և հրապարակավ  պարտադրեց   իր կամքը օրենսդիր մարմնին:

ՀՀ Սահմանդրություն. Գլուխ 1. Հոդված 4. Իշխանությունների բաժանման և  հավասարակշռման սկզբունքը

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և  օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և  դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:


Ահա սա է  սահմանադրական կարգի տապալման ցայտուն օրինակը,   ինչի համար մի  օր անպայման  պատասխան կտա Նիկոլ Փաշինյանը:

Բայց դե, գիտեր էլի մարդը, որ հաղթելու համար օդ ու ջրի պես անհրաժեշտ  էր ընտրություններն օր առաջ  անցկացնել՝ չխորշելով ոչ  մի զանցանք-հանցանքից:  

Գիտեր, որ եթե  իր խոսքի տերը լիներ  և քաղաքական կուսակցությունների հետ ձեռք բերած  պայմանավորվածությունների համաձայն 2019-ի մայիսին անցկացվեին խորհրդարանական ընտրությունները՝  30 տոկոս էլ չէր հավաքի:

Անծրագիր, առանց պրոֆեսիոնալ կադրերի, առանց հայրենիքի զգացողության, առանց ապագայի հստակ  պատկերի, ներքին բարդույթներով ու ոխերով լցված անպատասխանատու   անձի համար վերին աթոռին նստած ամեն մի օրը  գտած երջանկություն է:  Ինչ վերաբերում է իրեն այդ բաղձալի աթոռին նստեցրած ժողովրդին տված  դրախտային կյանքի խոստումներին, ապա արդեն լիովին հստակ է վարչապետի անջրպետումը ՛՛աղքատությունն ուղեղներում՛՛ հասարակ մարդկանից: Իրեն  և իր ընտանիքին վերապահելով իշխանական վայելքները, ժողովրդին է պատվիրակում պատասխանատվությունները գրեթե բոլոր հարցերում՝ սկսած սեփական ճարպկությամբ փող ու աշխատանք գտնելուց մինչև Ղարաբաղյան կարգավորման հայեցակարգ առաջարկելը (այն էլ գրավոր, որ հետո չասեն՝ դու արեցիր): Ուրիշ երկրում կատարվեր այս ամենը՝ կասեինք բռնապետ է,   բայց մերը դեռևս ժողովրդի ընտրյալ է համարվում...

Պետք չէ, սակայն մոռանալ, որ  իշխանազավթման  այբուբենը մարդիկ արդեն լավ գիտեն, ԱԺ դարբասները բաց են, դժգոհողների թիվն էլ մեծանում է օր օրի: Դժգոհությունը խորացնում են  հայի հոգեկերտվածքին ու մտածելակերպին խորթ երևույթների ներմուծման փորձերը: Բնակչության  փոքր տոկոս կազմող մարգինալ խմբերի ազատությունների պահպանման անվան տակ՝  մեր երկրում այլասերումն ու  թմրամոլությունն օրինականցնելը հանցագործություն է հայ ազգի նկատմամբ:  Եվ անգամ վարչապետին աստվածացնող զոմբին, ում համար օրենքների և սահմանադրության  խախտումները կոպեկի արժեք չունեն՝ միանգամից ուշքի կգա, երբ իր երեխան հայտնվի  ԼԳՏԲ  կամ թմրամոլության ճանկերում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}