ԱՄՆ կոնգրեսմեն Ֆրենք Պելոնեն ցեղասպանության մասին Էրդողանի խոսքերն անվանել է «զզվելի»
ԱՄՆ կոնգրեսմեն Ֆրենք Փալոնեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը ցեղասպանության մասին անվանել է «զզվելի»։
«Ատելությամբ լցված այս խոսքը, որ Էրդողանն ասաց երեկ՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը, պատմական փաստերի զզվելի ժխտում է»,-գրել է Փալոնեն ու տարածել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը Էրդողանին, որում նշել էր, որ այն ծայրահեղ ատելության խոսք է անձամբ Էրդողանի կողմից ու կոչ արել միջազգային հանրությանը չլռել։
Փալոնեն նաև գրել է, որ կանգնած է Նիկոլ Փաշինյանի ու հայերի հետ ամենուր՝ դատապարտելու այս դաժան ավտորիտարի կողմից նոր «անկումը»։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Էրդողանը Օսմանյան կայսրության բնակչությանն անվանել էր «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» ու նրանց տեղահանումները համարել այդ ժամանակ «ամենատրամաբանական վարքագիծ»։
This hate-filled speech #Erdogan gave yesterday on the day to commemorate the #ArmenianGenocide was a disgusting denial of historical facts. I stand with @NikolPashinyan and Armenians everywhere in condemning a new low from this brutal authoritarian. https://t.co/kqPlXJlvqQ
— Rep. Frank Pallone (@FrankPallone) April 25, 2019
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան