Այվազովսկու կտավը՝ Sotheby's-ի թոփ-լոտերից
Sotheby's աճուրդային տան թոփ-լոտերը, որոնք առաջիկայում ներկայացվելու են Լոնդոնում և Նյու Յորքում, ցուցադրվելու են Մոսկվայում՝ Շչուսևի անվան Ճարտարապետության պետական թանգարանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ցուցահանդեսը բացվել է ապրիլի 24-ին և տևելու է երեք օր։ Այցելուները կարող են տեսնել Հովհաննես Այվազովսկու, Կազիմիր Մալևիչի, Մարկ Շագալի և այլ վարպետների աշխատանքներ։
Ցուցահանդեսում ներկայացվելու է ռուսական արվեստի գործերի վաճառքի թոփ-լոտերը։ Վաճառքը կայանալու է Լոնդոնում հունիսի 4-ին, նաև Նյու Յորքում։
Ցուցահանդեսում ներկայացված է լինելու Հովհաննես Այվազովսկու «Նավից փրկվողները» կտավը (200-300 հազար ֆունտ ստերլինգ)։ Վերջին անգամ այդ կտավը 1985-ին աճուրդի է հանվել:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն ։
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմում Այվազովսկու պատկերասրահի հիմքի վրա կստեղծվի թանգարանային թաղամաս
- Այվազովսկու և այլ հայտնի արվեստագետների հազվագյուտ աշխատանքներ կներկայացվեն Պետերբուրգում
- Ճապոնացիները խնդրել են երկրորդ անգամ ցուցադրել Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը
- «Ձեր՝ ինձ դասավանդելը նույնքան խելամիտ է, որքան ես տախտակի վրա Այվազովսկու 9-րդ ալիքը նկարեմ»
- Այվազովսկու անվան պատկերասրահի հավաքածուն կթվայնացվի
- Աճուրդում Այվազովսկու կտավը վաճառվել է գնահատվածից ավելի թանկ
- Christie's-ի թոփ-լոտերից է Հովհաննես Այվազովսկու «Արևածագը Վենետիկում» կտավը
- Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը
- «Ռուսաստանի թանգարանների գանձերը» ցուցահանդեսում ներկայացված է Այվազովսկու կտավը
- Այվազովսկու պատկերասրահը մնում է Ղրիմի սեփականությունը
- Այվազովսկու կտավը՝ Christie's աճուրդի թոփ-լոտ
- Առաջարկվել է Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանել ի պատիվ Այվազովսկու կամ Գրինի
- Թուրքիայի նախագահն ու Այվազովսկին
- Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին