Երևանում բնակարանները թանկացել են մոտ 10 տոկոսով
Մարտ ամսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15’213 գործարք։ Այս ցուցանիշը 2019 թվականի փետրվարի համեմատ աճել է 15.0 %-ով, իսկ 2018 թվականի մարտ ամսվա համեմատ` 6.7 %-ով:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, Երևանում 2019 թվականի մարտ ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի փետրվարի համեմատ աճել են 1.9 %-ով, իսկ 2018 թվականի մարտ ամսվա համեմատ՝ 9.6 %-ով:
Մարզերի քաղաքներում 2019 թվականի մարտ ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի փետրվարի համեմատ աճել են 0.8 %-ով: