Քաղաքական 13:30 26/04/2019 Հայաստան

Էլինար Վարդանյան. Շղթան մի օր բացվում է

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Մարտի 1-ի գործը քաղաքակա՞ն, թե իրավական գործընթաց է: Այս հարցի վերաբերյալ  տարբեր կողմեր ունեն տարբեր տեսակետներ։ Մի բան պարզ է՝ քննությունը և դատավարությունը պետք է հարցերի տեղիք չտան։ 

Այսօր, երբ գործը թևակոխում է դատական քննության փուլ, հասարակությունը հնարավորություն կունենա ստանալ այդ հարցի պատասխանը:

Օրեր առաջ՝ Նիկոլ Փաշինյանը, այն  հարցին, թե երկրորդ նախագահի դեմ սկսածը իրավական գործընթաց է, պատասխանել էր. «Եթե այդպես չլինի, բոլոր այն մարդիկ, որոնք ոչ իրավական գործընթաց են նախաձեռնել, կպատժվեն»:

Նախ. նման պատասխանի համար ընտրված էր, թերևս ամենահարմար պահը։ Դատավարության ընթացքի վերաբերյալ որևէ երաշխիքներ չկան։ Չի բացառվում, որ հանրային լայն բացված աչքերի ներքո, դատարանը ՀՔԾ-ի և դատախազության «բացահայտոււմները» համարի անհամոզիչ։ Եվ Ն. Փաշինյանը սա հասկանալով ճիշտ պահին, ճիշտ ձևակերպումով տարանջատվեց քննիչներից ու դատախազներից։

Իրավապահ համակարգում կա տեսակետ, թե Փաշինյանը պահի տակ զգացմունքային բան է ասել։ Իմ կարծիքով լրիվ հակառակը. ասվել է սառը,  գրագետ և առանց ավելորդ էմոցիաների, ի տարբերություն քննություն իրականացնող պաշտոնյաների տարբեր հարթակներից արված էժան-էմոցիոնալ, առանց համոզիչ  իրավական հիմնավորումների հայտարարությունների:
Հայտարարությունների, որոնց լիարժեքության վերաբերյալ նախաքննության գաղտնիության պայմաններում եզրակացություններ անելը հասարակության համար բավականին բարդ էր: Եվ դա էր պատճառը նաև, որ գործը քննողները հալած յուղի պես էին ներկայացնում Սիլվա Համբարձումյանի կասկածելի, իրարամերժ հայտարարությունների, վիկիլիքսի տվյալների, ՍԴ դատավորի կողմից հերքված լուրերի, Սահմանադրական կարգի միֆական տապալման,  ինչպես նաև զուտ ենթադրությունների վրա հիմնված քրեական գործերի հարուցումը:

Բայց գիտեք, արդեն նախաքննության փուլն ավարտված է, և եթե հասարակությունը հնարավորություն չուներ հետևություններ անելու այդ հայտարարությունների, ինչպես նաև կալանքի համար բերվող հիմնավորումների արժանահավատ լինելու վերաբերյալ, ապա դատական քննության հրապարակայնությունը հնարավորություն է տալու որոշել որտեղ է ավարտվում ճշմարտությունը, և որտեղ սկսվում սուտը: Հնչելու են բազմաթիվ հարցեր և դրանց պետք է տրվեն հիմնավոր պատասխաններ, և դա ամենևին տեսախցիկների առջև արված հայտարությունների նման չի լինելու: Դատաքննությունը ի տարբերություն նախաքննության մեկ դերասանի թատրոն չի լինելու:

Չափազանց  կարևոր է, որ գործը քննող դատավորները ևս գիտակցեն, որ լուրջ պատասխանատվություն են ստանձնում, և որ տեմպի տակ ընկնելով որոշումներ կայացնելը կարող է շրջապտույտի նման շրջվել հենց իրենց դեմ:
Վերցրեք Ուկրաինայի ամենաթարմ օրինակը. Զելինսկու հաղթանակից ժամեր անց դատավորները սկսեցին հանդես գալ հայտարարություններով այն մասին, որ որոշ հանրային հնչեղության գործերի քննության ընթացքում նրանց վրա եղել է ճնշում պետական պաշտոնյաների կողմից:

Այս հեռանկարը միշտ պետք է աչքի տակ ունենալ։ Չես կարող անհիմն մեղադրանքներ ներկայացնել, ուղղորդել քննությունը, ազդեցության տակ դատավճիռներ կայացնել, և դա մի օր բոլորին հայտնի չդառնա ու մնա անպատիժ։ Որոշ ժամանակ հետո ծագելու են հարցեր և բացվելու է  ողջ շղթան:

Ի վերջո այս գործերն իրենց իրավական գնահատականը ստանալու են: Եվ  եթե  մեր դատական համակարգը չգտնի համարձակություն իրականացնել դատաքննություն առանց ուղղորդման, ապա վստահաբար ՄԻԵԴ-ի կողմից տրվելու են անկողմնակալ գնահատականներ:

Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը  ամենևին հարցազրույցի ընթացքում պահի տակ արված հայտարարություն չէր, այլ այն հստակ ուղերձ էր, որի պայմաններում ՀՔԾ-ն, դատախազները և դատավորները պետք է գիտակցեն, որ գործընթացի ողջ պատասխանատվությունն իրենց վրա է:
Ուզում եմ հավատալ, որ հայտարարության համար հիմք է հանդիսացել բազմաթիվ գործիչների, այդ թվում նաև իմ կողմից բազմիցս մատնացույց արված իրավական գործընթացների խնդրահարույց լինելու վերաբերյալ հարցերը: Հարցեր, որոնք հուշում են, որ բազմաթիվ որոշումներ իրավական  պրոցեսից դուրս են, և որ ուղղորդվող զգացմունքայնությունը հաղթում է իրավական գործընթացներին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am
16:34
Լուվրը հրատապ հիմնովին վերանորոգման կարիք ունի
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը գաղտնի գրառմամբ զգուշացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը թանգարանի տագնապալի վիճակի մասին։ Նա հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դժգոհել է իրեն պատկանող X սոցիալական կայքի թույլ ֆինանսական ցուցանիշներից և օգտատերերի զգալի աճի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը պաշտոմական այցով գտնվում է Թուրքիայում, որտեղ հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Australian Open. Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան պարտվելուց հետո կոտրել է ռակետը և արտասվելով լքել կորտը
«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չի կարողացել թաքցնել իր հուզմունքը 2025...
Աղբյուր` Panorama.am
15:23
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
 Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված  հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:08
Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ին և«Opel»-ը, հայտնվել առվակում
Հունվարի 25-ին, ժամը 12:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի
«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։...
Աղբյուր` Panorama.am
14:30
Պետության և եկեղեցու հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. Փաշինյան
«Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. պետությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի արտասահմանյան ուղղությունների շարքում է
Ամանորյա տոների ժամանակ ռուսների նախընտրած  արտասահմանյան ուղղությունների թվում են եղել  Բելառուսը, Թուրքիան և Թաիլանդը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եթե Սևանը մեկ տարի չի «ծաղկել», չի նշանակում, որ առողջացել է․ գիտնական
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելու  ժամանակ լրագրողներին  հայտնեց, որ 2024թ․-ին Սևանա...
Աղբյուր` Panorama.am
13:51
Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով. Չախոյանի ահազանգը
«Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով, այն դեպքում, երբ պայմանագրի կնքման պահին շուկայական...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում շչակներ է տեղադրում. Ոսկան Սարգսյան
«Սահմանամերձ հողերը, 30տարի ամրացված դիրքերը հանձնել են, բնակավայրերում  շչակներ են տեղադրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
13:03
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ
Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Նման...
Աղբյուր` Panorama.am
12:57
Մեր ժողովրդին միշտ ասում են՝ ապրում են ստամոքսի համար, ես համաձայն չեմ. Բագրատ Սրբազան
«Մեր ժողովրդին ասում են անընդհատ, որ ապրում եք զուտ գրպանի, ստամոքսի համար, ես համաձայն չեմ այդ հայտարարություններին»,-հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}