Հայաստանը 5 ներկայացուցիչ կունենա ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրել է, որ աշխարհի առաջնությանը կմասնակցեն են Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ), իսկ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Արփինե Դալալյանը (+87 կգ)։
Մելիք Ղուկասյանը նշել է, որ երիտասարդական հավաքականը 2 ուսումնամարզական հավաք կանցկացնի աշխարհի առաջնությունից առաջ։
«Առաջին ուսումնամարզական հավաքը 19 օրով կանցկացնենք «Օլիմպավանում», դրանից հետո 10-օրյա մարզումներ կունենանք Աբովյան քաղաքում, իսկ մայիսի 30-ին կմեկնենք Ֆիջի»,- ասել է Մելիք Ղուկասյանը։
Աշխարհի երիտասարդական առաջնությունը տեղի կունենա հունիսի 1-8-ը Ֆիջիում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա