
ՀԴԲ-ն գաղտնածերզել է Հիտլերի՝ Արգենտինա փախուստի ցուցմունքները
Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնազերծել է 1945 թվականին Հիտլերի Արգենտինա փախուստի վարկածի ստուգման մասին փաստաթղթերը:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, հրապարակված նյութերի համաձայն Երրորդ ռեյխի ղեկավարը սուզանավով հասել է Հարավային Ամերիկա, իսկ արգենտինացի 6 բարձրաստիճան պաշտոնյա նրան ապաստան են տրամադրել՝ ռանչո Անդերի հարավային մասում:
Նշվում է, որ տեղեկությունները հասել են ՀԴԲ այն ժամանակվա տնօրեն Էդգար Հուվերին, սակայն բյուրոյի ղեկավարությունը դրանք ոչ լիարժեք է համարել և որոշել է, որ Հիտլերի որոնումների շարունակությունն այդ տեղեկատվության հիման վրա, անհնար է: Առաջին զեկույցը թվագրվում է 1945 թվականի սեպտեմբերի 21-ով:
Պաշտոնական վարկածով Ադոլֆ Հիտլերն ինքնասպան է եղել 1945 թվականի ապրիլի 30-ին: