WikiLeaks. ԱՄՆ-ն ցանկանում է Ասանժին մեղադրել լրտեսության մեջ
ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են WikiLeaks –ի հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրեն լրտեսության հոդվածով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարությունը տեղադրված է WikiLeaks-ի Թվիթերում։
«ԱՄՆ արդարադատության նախարարությունը փորձում է նրա դեմ գործ հարուցել լրտեսության հոդվածով։ Լրտեսության հոդվածով պատիժը կարող է նախատեսել մահապատիժ»,- նշված է կազմակերպության հայտարարությունում։
Ասանժը 2006-ին հիմնել է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակել է մի շարք կառավարությունների, այդ թվում ԱՄՆ-ի, գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն։
2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար: Նա վեց տարի ապրում էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ին Մեծ Բրիտանիայի ոստիկանության կողմից։ Ասանժի պաշտպանական կողմը մտավախություն ունի, որ նրան ԱՄՆ արտահանձելու դեպքում սպառնում է 35 տարվա ազատարզկում կամ մահապատիժ, բայց ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ նրան ընդամենը սպառնում է 5 տարվա ազատազրկում հաքերային գործունեության համար։ Մեծ Բրիտանիայի իշխանությունը հայտարարել է, որ Ասանժին չեն հանձնի այն երկրին, որտեղ նրան սպառնում է մահապատիժ։
Հարակից հրապարակումներ`
- Ասանժն արժանացել է Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակի
- Բրիտանիայի ԱԳՆ-ն խոստացել է Էկվադորի նախագահին չարտահանձնել Ասանժին
- Ֆեյսբուքն արգելափակել է Ասանժին ապաստան տված Էկվադորի նախկին նախագահի հաշիվը
- Ջուլիան Ասանժը հատկապես վտանգավոր հանցագործների բանտում է
- Մեծ Բրիտանիան հայտնել է, թե երբ Ասանժին կարտահանձնի ԱՄՆ
- Ասանժին ձերբակալել են ԱՄՆ արտահանձնելու համար. WikiLeaks
- Ջուլիան Ասանժին ձերբակալել են
- Ջուլիան Ասանժը հայտարարել է մահացու սպառնալիքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան