Արցախի խոշոր հարկատուները
ԱՀ ֆինանսների նախարարությունը «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 30.1-ին հոդվածի համաձայն՝ հրապարակել է առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը:
ԱՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ հանրապետության 300 խոշոր հարկատուները այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե են վճարել 9 միլիարդ 253.8 մլն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9 միլիարդ 36.3 մլն դրամի դիմաց կամ 217.5 մլն դրամով ավելի։
«Արցախպրես»-ը գրում է, որ հրապարակված ցանկում ինչպես նախորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում, այնպես էլ այս տարի առաջատարը «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն է:
Ընկերության կողմից ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով պետական բյուջե է վճարվել շուրջ 3 միլիարդ 887.7 մլն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:
Երկրորդ և երրորդ տեղերում «Ղարաբաղ Տելեկոմ» և «Արցախէներգո» ՓԲԸ-ներն են` համապատասխանաբար 747.6 և 494.2 մլն դրամ պետական բյուջե վճարած գումարով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում