Փոփոխություններ՝ «Օսկարի» կանոններում
«Օսկար» 92-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2020 թվականի փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Dolby Theater-ում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է կինոփառատոնի կազմակերպիչ Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի կայքում։ Մրցանակաբաշխությունը հեռարձակվելու է 225 երկրում։
Նշվում է նաև, որ Ամերիկյան կինոակադեմիան մի շարք փոփոխություններ է կատարել «Օսկար» մրցանակաբաշխության կանոններում, այդ թվում նաև «արտասահմանայն լավագույն ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակն ընդլայնվել է՝ ներառելով հինգի փոխարեն տաս ֆիլմ։
Բացի այդ, որոշվել է փոխել հենց անվանակարգի անվանումը։ Նախկինում ոչ ամերիկյան ֆիլմերը «Օսկարի» համար մրցում էին «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» (Foreign Language Film) անվանակարգում, այժմ այդ անվանակարգը կոչվելու է «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» (International Feature Film)։
«Մենք նկատել ենք, որ «օտարալեզու» տերմինը միջազգային կինոարտադրությունում հնացած է։ Կարծում ենք, որ «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանումը լավագույնս կարտացոլի այդ անվանակարգի էությունը»,- հայտնել են ակադեմիայից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան