Beeline-ի գրասենյակներում ներդրվել է արտահերթ սպասարկման հնարավորություն
Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում էլեկտրոնային հերթի տերմինալները համալրվել են «Արտահերթ սպասարկում» ծառայությամբ՝ հղի կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների հետ բաժանորդների համար։ Նշված հաճախորդները, ընտրելով ծառայության այդ տարբերակը, կկարողանան առաջնահերթ սպասարկում ստանալ։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ հնարավորությունն արդեն գործում է Beeline-ի 20 վաճառքի և սպասարկման գրասենյակներում՝ Երևանում, Իջևանում, Կապանում, Սևանում, Էջմիածնում և այլ քաղաքներում։
«Մենք Beeline-ում շատ ենք սիրում և գնահատում մեր բաժանորդներին և գիտակցում ենք, որ կան մարդիկ, ում սպասարկումը պետք է առաջնային լինի ցանկացած պարագայում։ Մենք արդեն ստացել ենք այս նախաձեռնության առաջին գնահատականները և դրանք շատ դրական են։ Շատ բաժանորդներ՝ տեսնելով, թե որ հաճախորդներն են առաջնային սպասարկում ստանում, միայն հարգանքով են վերաբերում և հայտնում բազմաթիվ դրական կարծիքներ մեր ընկերության հասցեին», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ը նախատեսում է «Արտահերթ սպասարկում» ծառայությունը ներդնել Հայաստանի բոլոր գրասենյակներում, որտեղ կա էլեկտրոնային հերթի համակարգ։ Մոտակա Beeline-ի գրասենյակը կարելի է գտնել հետևյալ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի PR ղեկավարը դասախոսություն է կարդացել «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և PR դպրոցի ուսանողների համար
- Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին
- Beeline-ը երկու անգամ իջեցրել է «գեղեցիկ» համարների գինը
- Beeline-ի բաժանորդները Երևանի փոքր կենտրոնում կարող են միանալ մինչև 100 ՄԲ/վրկ ինտերնետին
- Beeline-ը բարելավել է «Սմարթ բիզնես» կորպորատիվ սակագնային փաթեթների պայմանները
- Ալեքս Շութմանի վարպետության դասը՝ Beeline ստարտափ ինկուբատորում
- Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան