Փայլանը` Էրդողանին. «104 տարի անցավ, բայց մտածելակերպը նույնն է»
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որտեղ նա նշել էր, թե հայերի աքսորը 1915թ. ամենաողջամիտ քայլը կարող էր լինել։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Փայլանը Twitter-ի իր էջում երկու գրառում է արել, որոնցից մյուսը վերաբերվում է ապրիլի 24-ին Էրդողանի ցավակցական ուղերձին։
Առաջին գրառման մեջ մասնավորապես ասված է.
«Նախագահ Էրդողանն ապրիլի 24 տարելիցին նախագահականում ունեցած էլույթի ժամանակ ասաց, որ աքսորն այդ ժամանակաշրջանում ամենաողջամիտ քայլը կարող էր լինել։ Նա Թալեաթի, Էնվերի, Ջեմալի խունտայի կողմից հայ ժողովրդի դեմ կիրառած քաղաքականությանը տեր կանգնեց։ 104 տարի անցավ, սակայն ցավոք մտածելակերպը նույնն է»։
Մյուս գրառման մեջ Փայլանը նշել է.
«Էրդողանը երեկ հրապարակած ցավակցական ուղերձում ասել է. «Այս տարի էլ հարգում եմ առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը»: Այս հայտարարության մեջ ոճրագործ չկա: Հայ ժողովուրդը ոչնչացվել է պետության որոշմամբ: Այն ցավակցությունը, որը չի բացում արդարության ճանապարհը, վերքին դարման չի լինի»: