«Հրապարակ». Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը։ Նա աշխատում էր առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում՝ որպես տնտեսագետ։ Սաթենիկը 2016-ին երրորդ զավակն է ունեցել և գտնվում էր հետծննդյան արձակուրդում, որի ժամկետն օրերս ավարտվել էր։
Երբ նախարարությունից հետաքրքրվել են աշխատանքից դուրս գալու հարցով, Սաթենիկ Սարգսյանն աշխատանքից ազատման դիմումն է ուղարկել։ Երեկ նախարարն արդեն ստորագրել էր նրա աշխատանքից ազատման դիմումը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում