Եթե ԶՈւ գեներալը քաղաքական ապաստան խնդրեր, դա կորակեի դավաճանություն. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որի դեմ քրգործ է հարուցվել, գեներալի կոչում ունի, նախարարը պատասխանեց. «Եթե չեմ սխալվում, ինքը ԴԱՀԿ ծառայության գեներալ է եղել»։
Դիտարկմանը, թե բարոյական տեսանկյունից ինչպես է վերաբերում այն փաստին, որ գեներալի ուսադիրներ կրող գեներալը քաղաքական ապաստան է խնդրում այլ երկրից, Դավիթ Տոնոյանն ասաց. «Որպես պաշտպանության նախարար, եկեք ես ԶՈւ գեներալների համար պատասխան տամ»:
Հարցին՝ եթե ԶՈւ գեներալները նման քայլի դիմեին, ապա ինչպիսին կլիներ վերաբերմունքը, պաշտպանության նախարարն ասաց. «Եթե ԶՈւ գեներալ՝ որպես դավաճանություն»։
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից։
Լրագրողները հարցրեցին նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալներից մեկի՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացիությունից, պաշտպանության նախարարն էլ նշեց, որ երկրորդ քաղաքացիություն ունենալը սահմանափակված չէ օրենսդրությամբ։ Դիտարկմանը, թե նորմա՞լ է համարում, որ պաշտպանության նախարարն ունի նաև այլ պետության քաղաքացիություն, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Դուք ինձ տանում ենք բարոյական դաշտ, ես ունեմ իմ վարքի կանոնները»։
Լրագրողները հարցը նորից կրկնեցին, ինչին ի պատասխան Դավիթ Տոնոյանը նշեց. «Ես՝ որպես Դավիթ Տոնոյան, դա նորմալ չեմ համարում, բայց օրենքով կարող է լինել»:
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել
- ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը
- Դատախազությունը ռուսական կողմին է ներկայացրել Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու համար անհրաժեշտ փաթեթը
- ՀՔԾ. Միհրան Պողոսյանի արտահանձնումն ընթացքի մեջ է
- Միհրան Պողոսյանի գրասենյակ. ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավորի առանձնատուն
- Վանեցյան. Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին