Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն
Ապրիլի 26-ին Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում կայացավ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականների հանդիպումը: Այս մասին գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով: Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեցին մեր ընտրանու ֆուտբոլիստները՝ 6-5 հաշվով:
Հայաստանի Մ16 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով.
12. Ռաֆայել Մանասյան, 2. Էդգար Թամազյան, 3. Վահրամ Մախսուդյան, 4. Ստյոպա Մկրտչյան, 7. Լևոն Վարդանյան, 9. Արթուր Սերոբյան, 10. Յուրի Քոլոզյան, 11. Դավիթ Ոսկանյան, 16. Սերյոժա Բաբայան, 20. Էրիկ Սմբաթյան, 21. Սպարտակ Հայրապետյան:
Պահեստայիններ՝ 1. Անդրանիկ Մարտիրոսյան, 6. Գոռ Առաքելյան, 8. Վլադիմիր Մուրադյան, 9. Արթուր Սերոբյան, 13. Սամվել Հակոբյան, 17. Տիգրան Յաղմուրյան, 18. Սարգիս Սահակյան, 19. Միքայել Ասլանյան, 22. Հայկ Ռեչելյան:
Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Մովսիսյան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա