Հայաստանն առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի առաջիկա նիստը, որը տեղի կունենա մայիսի 22-ին Բիշքեկում, կարող են համաձայնեցվել կազմակերպության կանոնադրության փոփոխման վերաբերյալ Հայաստանի առաջարկները: Այս մասին РБК-ին ասել են կազմակերպության անդամ երկու երկրների դիվանագետներ:
Փոփոխությունները նախարարների կողմից հաստատվելուց հետո կներկայացվեն երկրների ղեկավարների հաստատմանը, որոնց հանդիպումը տեղի կունենա աշնանը նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Նշվում է, որ Հայաստանի կողմից կանոնադրությունում առաջարկվող փոփոխությունները վերաբերում են գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման կարգին։ Ինչպես առաջարկում է Երևանը, գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի այն երկրի ներկայացուցիչը, որը նշանակվել է 3 տարով ու երկիրը պետք է պահպանի այն՝ մինչև մանդատի ավարտը։
Առանց կանոնադրության փոփոխման՝ Երևանը հրաժարվում է հաստատել նոր գլխավոր քարտուղարին, որը լինելու է Բելառուսի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ 2017թ.-ի ապրիլին՝ մինչև 2020թ.-ը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել էր Յուրի Խաչատուրովը։ Սակայն նրա նկատմամբ քրեական գործի պատճառով, Հայաստանը 2018թ.-ին հետ կանչեց Խաչատուրովին, որից հետո գլխավոր քարտուղարի պարտականությունները շարունակեց իրականացնել Ռուսաստանի ներկայացուցիչ, գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, որն այնուհետ կանցնի Բելառուսին։
Նշենք, որ Բելառուսը ցանկանում էր Խաչատուրովի հետկանչից հետո նշանակել իր ներկայացուցչին, սակայն Հայաստանը դեմ էր ու ցանկանում էր նշանակել իր ներկայացուցչին՝ Խաչատուրովի փոխարեն։ Սակայն սա ևս չհաջողվեց և մինչև 2020թ.-ը կմնա Սեմերիկովը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա