3 նոր պայթյուն՝ Շրի Լանկայում
Շրի Լանկայի արևելյան մասում՝ Կալումնայ քաղաքում, որոտացել է 3 նոր պայթյուն։ Այդ մասին News 1st-ին հայտնել է բանակի ներկայացուցիչը։ Հնարավոր տուժածների և զոհերի մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվել։ Իրավապահները հետաքննում են տեղի ունեցածը։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայում մի քանի պայթյուն էր եղել եկեղեցիներում, հյուրանոցներում, բնակելի թաղամասում։ Վերջին տվյալներով, զոհվել է 359 մարդ, տուժել է 520-ը։
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, որը դեռ որևէ ապացույց չի ներկայացրել իր մասնակցության մասին։ Շրի Լանկայում ահաբեկչությանը մասնակություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 100 մարդ։
Քննութան վարկածով, այդ պայթյունների իրականացմանը մասնակցել է 9 մահապարտ-ահաբեկիչ, որից ութի ինքնությունն արդեն պարզվել է։
Հարակից հրապարակումներ`
- Շրի Լանկայի պաշտպանության նախարարը մանրամասներ է հրապարակել ահաբեկիչների մասին
- Իսլամական պետությունը ստանձնել է Շրի Լանկայի ահաբեկչությունների պատասխանատվությունը
- Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին
- Շրի Լանկայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 310-ի
- Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան
- Դեսպանատուն. Շրի Լանկայում տուժած հայեր կամ հայաստանցիներ չկան
- Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը
- ASOS ցանցի սեփականատիրոջ 4 երեխաներից 3-ը զոհվել են Շրի Լանկայի ահաբեկչության հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան