Խմիչքների շուկան՝ թվերով
Հայաստանում 2019 թվականի հունվար-փետրվարին 40.8%-ով աճել է կոնյակի արտադրությունը։ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 5 մլն 364.9 հազար լիտր կոնյակ, իսկ 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝ 3 մլն 810.8 հազ. լիտր։
Ըստ վիճակագրության՝ այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 1 մլն 365.1 հազար լիտր գինի՝ 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 53.5%-ով։
Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալները երկու ամիսներին ավելացել են 1.8 անգամ՝ կազմելով 74.8 հազար լիտր:
Նշված ժամանակահատվածում աճել են նաև գարեջրի արտադրության ծավալները: Մասնավորապես, հանրապետությունում հունվար-փետրվարին արտադրվել է 2 մլն 167 հազար լիտր գարեջուր` 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 41.8%-ով:
Օղու և օղու լիկյորի արտադրությունն էլ կազմել է 553.8 հազար լիտր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8.1%-ով:
Նշենք նաև, որ նշված ժամանակահատվածում 1.6 անգամ աճել է վիսկիի արտադրությունը. եթե 2018 թ-ի հունվար-փետրվարին արտադրվել է 61.6 հազար լիտր վիսկի, ապա այս տարի՝ 101 հազ. լիտր: