ՄԱԿ-ում պատմել են Ասանժի իրավունքների խախտման մասին
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի իրավունքները խախտվել են առնվազն երկու անգամ, երբ նա գտնվել է Էկվադորի դեսպանատանը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդել է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ջոզեֆ Կաննատաչին: Նա պատմել է, որ տեսել է Ասանժին ապրիլի 25-ին: Նրանք երկու ժամ խոսել են դեմ առ դեմ, և զեկուցողը պարզել է, որ Ասանժի իրավունքներն առնվազն երկու անգամ խախտվել են, երբ նա գտնվել է Էկվադորի դեսպանատանը:
«Իմ հանդիպումները, ըստ էության, հաստատել են երկու, հնարավոր է նաև չորս տարբեր տեսակի անձնական կյանքի անձեռնմխելիության լուրջ խախտումներ։ Սա ինձ շատ է անհանգստացնում»,- ասել է նա։
Կաննատաչին ընդգծել է, որ պարզելու է, թե արդյոք դեսպանատունը Ասանժին տրամադրել է մասնավոր կյանքի անձեռնմխելիություն:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակակել է Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Հարակից հրապարակումներ`
- WikiLeaks. ԱՄՆ-ն ցանկանում է Ասանժին մեղադրել լրտեսության մեջ
- Ասանժն արժանացել է Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակի
- Բրիտանիայի ԱԳՆ-ն խոստացել է Էկվադորի նախագահին չարտահանձնել Ասանժին
- Ֆեյսբուքն արգելափակել է Ասանժին ապաստան տված Էկվադորի նախկին նախագահի հաշիվը
- Ջուլիան Ասանժը հատկապես վտանգավոր հանցագործների բանտում է
- Մեծ Բրիտանիան հայտնել է, թե երբ Ասանժին կարտահանձնի ԱՄՆ
- Ասանժի հետ կապված իրավիճակը վտանգավոր է լրագրության համար. Human Rights Watch
- Ասանժին ձերբակալել են ԱՄՆ արտահանձնելու համար. WikiLeaks
- Ջուլիան Ասանժին ձերբակալել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան